Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը մայիսին կմեկնի Մոսկվա


Ռեքս Թիլերսոն, արխիվ
Ռեքս Թիլերսոն, արխիվ

Ռուսական կողմն առայժմ ոչ հաստատում, ոչ էլ հերքում է Ռեքս Թիլերսոնի այցի մասին լուրը:

Առաջիկա մայիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կմեկնի Եվրոպա՝ մասնակցելու Իտալիայում մայիսի 26-ից 27-ն անցկացվելիք Մեծ յոթնյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի արտաքին գործոց նախարարների ժողովին: Դրանից հետո Թիլերսոնը կուղևորվի Մոսկվա:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե ռուսական կողմը չի կարող հաստատել կամ հերքել Թիլերսոնի մայիսյան այցի մասին լուրը: Ապա, Զախարովան, ոչ առանց հեգնանքի հավելել է․ «Մենք զարմացած ենք Վաշինգտոնից զգայուն բնույթի տեղեկությունների պարբերական արտահոսքով: Վաշինգտոնի քաղաքական վերնախավը պետք է պարզի՝ Պետդեպի սերվերներն այսպես կոչված «ռուս հաքերնե՞րն» են կոտրել, թե՞ ԱՄՆ-ի տեղեկատվական անվտանգության սպառնալիքն ամերիկյան ծագում ունի»: Այս ակնարկն, իհարկե, ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության հարցով այս օրերին Կոնգրեսում ընթացող լսումների մասին է:

Թիլերսոնը Մոսկվա կմեկնի մի ժամանակաշրջանում, երբ Ամերիկայում պատկան ծառայությունները հետաքննում են նախագահական ընտրարշավի ամիսներին ռուսական հաքերային գրոհների, ինչպես նաև Թրամփի թիմակիցների և ռուս պաշտոնյաների հանդիպումների հանգամանքները:

Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում գովեստով է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին և հավաստիացրել, որ հաղթանակի դեպքում հստակ քայլեր կձեռնարկի Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Չնայած դրան՝ երկու լիդերների հնարավոր հանդիպման օրակարգի, ժամկետի կամ վայրի մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա, իսկ պետքարտուղար Թիլերսոնը և նոր վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ արդեն հրապարակավ շատ կոշտ հայտարարություններ են արել Կրեմլի հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG