Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցով գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 29-ին. Տուսկ


Դոնալդ Տուսկ, արխիվ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 29-ին։

«Ես ԵՄ գագաթնաժողով եմ գումարելու ապրիլի 29-ին, որպեսզի ուղեցույցներ ընդունենք «Բրեքսիթ»-ի վերաբերյալ: Առաջնահերթությունը պետք է լինի հստակությունը բոլորի՝ միության քաղաքացիների, ընկերությունների և երկրների համար», - գրել է Տուսկը Թվիթերի իր էջում։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի մեկնարկը տալ մարտի 29-ին: Ակնկալվում է, որ ողջ գործընթացը կտևի մոտ երկու տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG