Ֆրանսիայում երեկ երեկոյան տեղի ունեցավ նախագահի առաջատար թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը: Այն կազմակերպվել էր TF1 հեռուստաընկերության կողմից:
Բանավեճին մասնակցում էին հինգ թեկնածուներ, որոնց վարկանիշը, հարցումների արդյունքներով, գերազանցում է 10 տոկոսի շեմը: Եվս վեց թեկնածուներ, որոնց անունները ընդգրկված կլինեն քվեաթերթիկում, բանավեճին մասնակցելու իրավունք չէին ստացել:
Մրցակիցները կոշտ քննադատության են ենթարկել նախընտրական քարոզարշավի ներկայիս առաջատար ազգայնական Մարին Լը Պենին: Աջ-կենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնը նրան քննադատել է եվրոյի գոտուց դուրս գալու առաջարկի համար: Կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը Լը Պենին մեղադրել է իսլամատյացության մեջ, իսկ սոցիալիստ Բենուա Ամոնը և Ժան-Լյուկ Մելանշոնը նրան քննադատության են ենթարկել միգրացիայի հարցում կոշտ դիրքորոշման համար:
Վերջին հարցումների համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլ անցելու ամենաշատ շանսերն ունեն Լը Պենն ու Մակրոնը, վերջինս երկրորդ փուլում առաջ կանցնի «Ազգային ճակատի» առաջնորդից: