Մատչելիության հղումներ

«Միհրան Պողոսյանին կառավարությունում չեմ տեսնում», - երեկ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, քարոզարշավի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավորի թեկնածու, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին որտե՞ղ է տեսնում՝ խորհրդարանո՞ւմ, թե՞՝ կառավարության կազմում։

«Մեր թիմը բազմաշերտ է, բազմակողմ է և ներկայացնում է մեր հասարակության որոշ շերտեր, այդ իսկ պատճառով ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեկի մեջ տեսնի իր տեսակին, իր նմանին։ Եվ մենք սոցհարցումների հիման վրա առաջարկել ենք մեր թեկնածուներին, և ձեզանից յուրաքանչյուրը կարող է քվեարկություն կատարել՝ ինքն ուզո՞ւմ է այդ թեկնածուին, թե՞ մեկ այլ թեկնածուի, այդ պատճառով պարոն Պողոսյանը կհայտնվի Ազգային ժողովում, թե՝ չէ, դա կախված է ձեր վստահության քվեից, պարոն Պողոսյանին կառավարության կազմում ես չեմ տեսնում», - ասաց վարչապետը։

Լրագրողների հետ զրույցում արձագանքելով վարչապետի այս հայտարարությանը, Միհրան Պողոսյանն ասաց, թե կաշխատի այնտեղ, որտեղ ավելի մեծ օգտակարություն կունենա։

«Ես բազմիցս ասել եմ՝ ես կաշխատեմ այնտեղ, որտեղ ավելի մեծ օգտակարություն կունենամ։ Կուսակցությունն ինքը կորոշի, և որտեղ որոշի՝ այնտեղ էլ կհայտնվեմ։ Ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ որ ամենամեծ օգտակարության գործակիցը կունենամ», - ասաց Պողոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG