Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվա կմեկնի մայիսին․ Պետդեպ


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Բոնն, 16-ը փետրվարի, 2017թ․

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին այցը Մոսկվա տեղի կունենա մայիսին, սակայն ապրիլին Բրյուսելում նախատեսված ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը Թիլերսոնը չի մասնակցի։

Պետդեպը, սակայն, չի հստակեցնում, թե որն է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի չմասնակցելու պատճառը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հավանաբար բաց կթողնի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ապրիլի 5-ին և 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը՝ Սիցիլիա և Մոսկվա մեկնելու համար:

Reuters և ՏԱՍՍ լրատվական գործակալությունների հայտնել էին, որ ամենայն հավանականությամբ Թիլերսոնը Մոսկվա կմեկնի ապրիլի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG