Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ողջունում է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին, Վաշինգտոն, 20-ը մարտի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ողջունում է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին, Վաշինգտոն, 20-ը մարտի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահը երեկ Սպիտակ տանը ընդունել է Իրաքի վարչապետին:

Հայդեր ալ-Աբադիի հետ զրույցը Դոնալդ Թրամփը սկսել է Իրանի և գերտությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը քննադատելուց: ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե «ոչ ոք» չի կարող հստակեցնել՝ ինչու իր նախորդ Բարաք Օբաման գնաց այդ քայլին:

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջոցների հարցը: Թրամփը խոստացել է «արմատախիլ անել մահմեդական ահաբեկչությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG