Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում կկայանա նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը


Ֆրանսիա - Ընտրական քարտ, արխիվ
Ֆրանսիա - Ընտրական քարտ, արխիվ

Այսօր երեկոյան Փարիզում կայանալու է ապրիլի 23-ի նախագահական ընտրություններում առաջադրված 11 թեկնածուներից 5-ի առաջին հեռուստաբանավեճը:

Երեք ժամանոց դեբատներին մասնակցելու են ընտրարշավի առաջատարները՝ կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը, ազգայնական Մարին Լը Պենը, ինչպես նաև նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, սոցիալիստ թեկնածու Բենուա Ամոնը և կոմունիստների աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:

Հեռուստաբանավեճի շեմին անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Մակրոնի և Լը Պենի վարկանիշերը առաջին անգամ հավասարվել են: Ընտրությունների առաջին փուլում նրանց օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 26-ական տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG