Չի բացառվում, որ թուրքական իշխանություններն ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շեմին Գերմանիայի տարածքում նոր հանրահավաք կազմակերպելու փորձ ձեռնարկեն: Այս մասին երեկ CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Պաշտոնական Անկարան պատրաստվում է այդ քայլին դիմել շաբաթ օրը Ֆրանկֆուրտում կազմակերպված քրդական ցույցին ի պատասխան. ցույցի 30 հազար մասնակիցները բողոքում էին թուրքական Սահմանադրության փոփոխությունների դեմ` կոչ անելով Թուրքիայում բնակվող քրդերին դեմ արտահայտվել նոր Սահմանադրության նախագծին: