Մատչելիության հղումներ

Իսրայելը նախազգուշացնում է Դամասկոսին


Իսրայելական օդուժի ինքնաթիռ, արխիվ

Իսրայելը Դամասկոսին զգուշացրել է չկիրառել իր հակաօդային պաշտպանության համակարգն ընդդեմ իսրայելական ռազմական ինքնաթիռների: Մինչ այդ սիրիական զինուժը կրակ էր բացել «Հզբոլլահ»-ի գրոհայիններին զենք տրամադրելու մեջ կասկածվող խմբավորումների վրա հարձակում իրականացրած իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ:

«Եթե սիրիացիները դարձյալ օգտագործեն իրենց հակաօդային պաշտպանության համակարգն ընդդեմ մեր ինքնաթիռների, մենք առանց դույզն ինչ վարանելու կոչնչացնենք նրանց»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Իսրայելը և ԱՄՆ-ն «Հզբոլլահ»-ը համարում են Իրանի հետ համագործակցող ահաբեկչական կազմակերպություն:

Սիրիական բանակը հաղորդում է, թե առնվազն երկու իսրայելական ինքնաթիռ է ոչնչացրել, որոնք հարվածներ էին հասցնում իրենց դիրքերի ուղղությամբ: Իսրայելը հերքում է այդ տեղեկությունը, սակայն, հաստատում է, որ իրենց ինքնաթիռների ուղղությամբ կրակել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG