Մատչելիության հղումներ

Գերմանիայի պաշտպանության նախարարը հակադարձում է Թրամփին


Այսօր Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն հերքել է ԱՄՆ-ի նախագահին, ասելով թե Գերմանիան ՆԱՏՕ-ին պարտք չէ: Նա նաև ճիշտ չի համարել Հյուսիսատլանտյան դաշինքի նախանշված նպատակը, ըստ որի մինչև 2024 թվականը դաշինքի անդամ երկրները իրենց համախառն ներքին արդյունքի երկու տոկոսը պետք է ուղղեն ՆԱՏՕ-ի ֆինանսավորմանը:

Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ անվտանգության ծախսերը ենթադրում են նաև հատկացումներ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին և եվրոպական առաքելություններին, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին: Նա նշել է, որ բոլորը ցանկանում են ծանրության արդարացի բաշխում և դրա համար պետք է ունենալ անվտանգության ժամանակակից հայեցակարգ, ներառյալ ժամանակակից ՆԱՏՕ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG