Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստվում է միջազգային համաժողով հրավիրել Աֆղանստանի հարցով


Մոսկվան պատրաստվում է ապրիլի 14-ին միջազգային համաժողով հրավիրել Աֆղանստանի հարցով: Աֆղանստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հանիֆ Աթմարը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ համաժողովին հրավիրված են 12 երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները և Կենտրոնական Ասիայի հետխորհրդային հինգ երկրները:

Նա նշել է, որ Թալիբան շարժման ներկայացուցիչները համաժողովին հրավիրված չեն և ընդգծել, որ դա պետությունների ներկայացուցիչների համաժողով է լինելու:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` Աթմարն ասել է, որ թալիբները պետք է բանակցեն Աֆղանստանի կառավարության հետ, այլ ոչ թե միջազգային համաժողովների մասնակցեն:

Մեկ ամիս առաջ` անցած փետրվարին, Մոսկվայում Աֆղանստանի հարցով միջազգային հանդիպում էր անցկացվել ասիական երկրների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG