Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Գերմանիան «մեծ գումարներ է պարտք» ՆԱՏՕ-ին և պետք է վճարի Միացյալ Նահանգներին անվտանգության ապահովման համար:

Թրամփը այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թվիթերով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից մեկ օր անց:

«Անկախ նրանից, թե ինչ եք լսել այդ մասին ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻՑ, ես շատ ՀՐԱՇԱԼԻ հանդիպում ունեցա» Մերկելի հետ, գրել է ԱՄՆ նախագահը: - «Այդուհանդերձ, Գերմանիան մեծ գումարներ է պարտք ՆԱՏՕ-ին, և Միացյալ Նահանգները պետք է ավելի շատ վճարվի այն հզոր և շատ թանկարժեք պաշտպանության համար, որը տրամադրում է Գերմանիային», - հավելել է Թրամփը:

Մարտի 17-ին Սպիտակ տանը Մերկելի հետ ունեցած հանդիպումից հետո Թրամփը վերահաստատել էր ԱՄՆ-ի «մեծ աջակցությունը» ՆԱՏՕ-ին, միևնույն ժամանակ կրկին նշելով, որ դաշինքի անդամները պետք է «իրենց արդարացի մասնաբաժինը վճարեն»:

Անցյալ տարի, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփը բազմիցս է քննադատել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին` իրենց զինված ուժերին համարժեք ֆինանսավորում չհատկացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG