Մատչելիության հղումներ

Բելառուսի գլխավոր դատախազը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել «Ռեգնում»-ի խմբագրին


«Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերով, արխիվ
«Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերով, արխիվ

Բելառուսի գլխավոր դատախազը պահանջում է, որ Ռուսաստանը Բելառուսին արտահանձնի «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր Յուրի Բարանչուկին, և պատրաստակամություն է հայտնել ռուսական կողմին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Գլխավոր դատախազն այսօր ասել է, որ Բարանչուկը Բելառուսի քաղաքացի է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված այլատյացություն սերմանելու մեղադրանքով:

Պաշտոնական Մինսկի պահանջով Բարանչուկը մարտի 14-ին Մոսկվայում ձերբակալվել է:

«Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը հայտնել է, որ մարտի 16-ին դատարանը մերժել է Բարանչուկին կալանելու միջնորդությունը, և այսօր նա հավանաբար ազատ կարձակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG