Գրեթե 10 հազար մարդ է սպանվել Ուկրաինայի արևելքում 2014 թվականին սկսված պատերազմի հետևանքով, ասված է ՄԱԿ-ի զեկույցում: Սպանվածներից 2 հազարը քաղաքացիական անձինք են:
Ըստ նույն աղբյուրի՝ պատերազմի երեք տարիների ընթացքում վիրավորվել է 23 հազար 455 մարդ, նրանցից 7-9 հազարը՝ քաղաքացիական անձինք: