Բելառուսում ձերբակալվել են մի քանի տասնյակ ցուցարարներ, ովքեր մասնակցել են գործազուրկների նկատմամբ հարկեր կիրառելու որոշման դեմ բողոքի ակցիային:
2 հազարից ավելի մարդ էր դուրս եկել Մինսկի փողոցներ, նրանց հատկապես վրդովեցրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, թե գործազուրկները «սոցիալական պարազիտներ են»:
Հիշեցնենք՝ բողոքի ակցիաների արդյունքում Լուկաշենկոն անցած շաբաթ հայտարարել է, որ վիճահարույց «պորտաբուծության հարկի» գործադրումը մեկ տարով կսառեցվի: