Մատչելիության հղումներ

Կիևը դադարեցնում է տրանսպորտային հաղորդակցությունը Դոնբասի հետ


Ուկրաինա - Ականներից զգուշացնող նշան Դոնեցկի ճանապարհին, արխիվ
Ուկրաինա - Ականներից զգուշացնող նշան Դոնեցկի ճանապարհին, արխիվ

Ուկրաինան դադարեցրել է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ: Այս մասին այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը` նշելով, որ այդ քայլին իշխանությունները դիմել են նախագահ Պետրո Պորոշենկոյի հրահանգով:

Դոնբասի հետ տրանսպորտային հաղորդակցության դադարեցումը պատասխանն է ինքնահռչակ հանրապետությունների կողմից մարտի 1-ին ընդունված որոշմանը, որով ուկրաինական իրավասության ներքո աշխատող բոլոր ձեռնարկությունները անցել են տեղական իշխանությունների վերահսկողության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG