Թուրքիայի կողմից սահմանվող պատժամիջոցների թիրախը բացառապես Նիդերլանդների կառավարությունն է: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի` Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Օմեր Չելիքը:
«Հոլանդացի այն գործարարները, որոնք ներդրումներ են կատարել Թուրքիայի տարածքում, որևէ կերպ չեն տուժի այս ճգնաժամից», - վստահեցրել է թուրք նախարարը: