Մատչելիության հղումներ

Ֆրանսահայերը բողոքում են Ալիևի՝ Փարիզ կատարած այցի դեմ


Ալիևը ժամանել է Փարիզ, 12-ը մարտի, 2017 թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով նախօերին պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ավելի ուշ նախատեսված է պաշտոնական ընթրիք, ի պատիվ Ադրբեջանի նախագահի:

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը ծրագրել է Ալիևի այցի դեմ բողքի ցույցեր կազմակերպել Փարիզում, Մարսելում և Լիոնում: Ցույցերը կկայանան «Խաղաղություն Ղարաբաղում, դեմոկրատիա Ադրբեջանում» կարգախոսի ներքո:

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թուրանյանն ու Մուրադ Փափազյանը երեկ «Լիբերասիոն» հեղինակավոր օրաթերթում հայտարարություն են հրապարակել, որում դժգոհություն են հայտնել Ալևի՝ Ֆրանսիա այցի կապակցությամբ: Այդ այցը, ըստ նրանց արդարացված չէ, նկատի ունենալով «Ալիևի ռազմատենչ քաղաքականությունը»:

«Այն դիվանագիտական նկատառումներով չի կարող արդարացվել ոչ՛ բարոյապես, ո՛չ էլ երկու երկրների [Հայաստանի և Ադրբեջանի] միջև հավասարակշռություն պահպանելու պահանջի տեսանկյունից»,- նշել են Թուրանյանն ու Փափազյանը, այդուհանդերձ, ընդունելուվ, որ Ֆրանսիան, որպես ՄԽ համանախագահ երկիր, պարտավոր է պահպանել հավասարակշռությունը:

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներն իրենց հայտարարության մեջ նաև պատմական տեղեկանք են ներկայացրել, նշելով, որ Ալիևը ցանկանում է ղարաբաղյան խնդիր լուծել ուժով և դա անում է «հանուն 1921 թվականին Ստալինի կողմից գծված Ադրբեջան պետության սահմանների ամբողջության պահպանման»: Նախազգուշացնելով տարածաշրջանում պատերազմի բռնկման վտանգի մասին, նրանք իրենց հայտարարության մեջ հիշատակել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմը:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքին քաղաքական իրադրությունը, Արա Թուրանյանն ու Մուրադ Փափազյանը հիշեցրել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և քաղբանտարկյալների առկայության մասին, իսկ իշխող կլանին անվանել են «բռնապետություն, որը գրավել է երկրի ողջ հարստությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG