Մատչելիության հղումներ

Հնարավոր է՝ Ուկրաինան արգելի ռուս երգչուհու մասնակցությունը «Եվրատեսիլ-2017»-ին


Երգչուհի Յուլյա Սամոյլովա, արխիվ
Երգչուհի Յուլյա Սամոյլովա, արխիվ

«Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող Ուկրաինան հնարավոր է արգելի Ռուսաստանը ներկայացնող երգչուհուն մասնակցել երգի մրցույթին, քանի որ Յուլյա Սամոյլովան կատարումներով հանդես է եկել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում:

Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Օլենա Գիտլյանսկայի փոխանցմամբ, որոշումը կկայացվի ուկրաինական օրենսդրության համաձայն, ըստ որի՝ Ուկրաինան իրավունք ունի արգելել այն մարդկանց մուտքը երկիր, ովքեր առանց Կիևի թույլտվության Ղրիմ են այցելել:

Անցած տարի Ուկրաինայի «սև ցուցակում» 140 ռուսաստանցի արտիստ էր հայտնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG