Ուկրաինայի ոստիկանությունը մի քանի տասնյակ մարդու է ձերբակալել, որոնք արգելափակել էին առևտուրը ռուսամետ անջատականների կողմից վերահսկվող արևելյան շրջանների հետ:
Ազգայնականներն ու ընդդիմադիր օրենսդիրները արգելափակումը սկսել էին դեռ այս տարվա հունվարից՝ այդպիսով խաթարելով ածխի երկաթուղային բեռնափոխադրումները: Ակտիվիստների պնդմամբ՝ ածխի վաճառքը ֆինանսավորում է անջատականների պատերազմը կառավարության դեմ:
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, բլոկադայի կողմնակիցները Վիննիցայում մեքենաների անվադողեր են այրել՝ պահանջելով ազատել ձերբակալվածներին: