Մատչելիության հղումներ

Մերկելի այցը Վաշինգտոն հետաձգվել է ձնաբքի պատճառով


Դոնալդ Թրամփ, Անգելա Մերկել
Դոնալդ Թրամփ, Անգելա Մերկել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է Վաշինգտոնում ձնաբքի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը՝ ավելացնելով, որ եղանակային վատ պայմանների մասին հենց Թրամփն է հեռախոսով հաղորդել Մերկելին:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ Թրամփ-Մերկել հանդիպումը կկայանա մարտի 17-ին:

The New York Times-ը ավելի վաղ գրել էր, թե Թրամփը փորձելու է նաև Մերկելից խորհուրդ ստանալ՝ ինչպես արդյունավետ աշխատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG