Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել Ամստերդամին: Թուրքիայի արտգործնախարարությունը Նիդերլանդներից պահանջում է գրավոր ներողություն խնդրել:
Հոլանդիան Թուրքիայի կառավարության անդամներին չի թույլատրել քարոզչական հանդիպումներ ունենալ թուրքական համայնքի հետ: Մասնավորապես Ռոտերդամում թուրք պաշտոնյաները ցանկանում էին հանրահավաք անցկացնել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները գովաբանելու համար: Սակայն Թուրքիայի կառավարության անդամ՝ ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայանը վտարվել է Նիդերլանդներից:
Դրսում ապրող Թուրքիայի քաղաքացիները կամ երկքաղաքացիները իրենց հայրենիքում անցկացվող համապետական ընտրություններին ու հանրաքվեներին քվեարկելու իրավունք ունեն: