Պաշտոնական Թբիլիսիի գնահատմամբ՝ Աբխազիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունները անօրինական են: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ դա «օկուպացիոն ռեժիմը օրինականացնելու փորձ է»:
Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում ասված է, որ «էթնիկ մաքրման պայմաններում անցկացված ընտրությունները անօրինական են»:
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի խոսքով էլ՝ Աբխազիայում ընտրությունները իրավական հիմք չունեն, քանի որ հարյուր հազարավոր օրինական բնակիչների արտաքսման պայմաններում չեն արտահայտում ժողովրդի կամքը և չեն կարող ճանաչվել միջազգային հանրության կողմից: