Մատչելիության հղումներ

Դավաճանության համար դատապարտված կինն ազատ է արձակվել Պուտինի հրամանագրով


Օկսանա Սևաստիդի, արխիվ

Դավաճանության մեղադրանքով 7 տարվա ազատազրկմանդատապարտված Օկսանա Սևաստիդին ազատ է արձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:

Սևաստիդին դատապարտվել էր անցյալ տարվա մարտին այն բանի համար, որ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանում գտնվող իր ընկերոջը տեքսային հաղորդագրություն էր ուղարկել դեպի Աբխազիա ուղևորվող ռազմական սարքավորումներով բեռնված ռուսական գնացքի մասին:

46-ամյա Սևաստիդիի փաստաբանները հայտարարել էն, որ ողջունում են Պուտինի հրամանագիրը և որ աշխատելու են, որպեսզի իրենց պաշտպանյալն ամբողջությամբ արդարացվի:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները այս գործը քաղաքական էին որակել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG