Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ընդդիմությունը պահանջում է դադարեցնել խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը


Բողոքի ցույց Վրաստանի գերագույն դատարանի շենքի առջև, 2-ը մարտի, 2017 թ․

Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում խորհդարանի առջև՝ կոչ անելով իշխանություններին դադարեցնել խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը:

Օրերս Վրաստանի գերագույն դատարանը որոշում էր կայացրել ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը նախկին սեփականատիրոջը՝ Կիբարի Խալվաշիին վերադարձնելու մասին, ով սերտ կապեր ունի գործող իշխանությունների հետ:

Մարդու իարվունքների եվրոպական դատարանը, սակայն, ժամանակավորապես կասեցրել է այդ վճռի իրագործումը՝ հնարավորություն տալով հեռուստաընկերության փաստաբաններին՝ վիճարկել այն ստրասբուրգյան դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG