Մատչելիության հղումներ

Ամերիկացի համանախագահ․ Քառօրյա պատերազմի տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների վերսկսկմամբ, ոչ թե բախումներով


Ռիչարդ Հոգլանդ, արխիվ
Ռիչարդ Հոգլանդ, արխիվ

Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ամենաբարձր մակարդակով: Այս մասին միջնորդները հայտարարել են այսօր Բաքվում կայացած հանդիպումներից հետո:

«Մենք այս առավոտ շատ կարևոր քննարկում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ»,- հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, հավելելով՝ «ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների վերսկսկմամբ, ոչ թե ռազմական գործողություններով: Այս հակամարտության ռազմական լուծում մենք չենք տեսնում, և այս ուղերձը նաև Հայաստանի իշխանություններին ենք փոխանցելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG