Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առաջարկում են, որ համացանցում մեկնաբանություն անելու համար օգտատերը գրանցվի


Ադրբեջանում առաջարկում են անձնական տվյալներ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ գրանցում պահանջել համացանցի այն օգտատերերից, ովքեր ցանկանում են մեկնաբանություն թողնել:

Նման առաջարկով է հանդես եկել «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը: «Ներկայումս ցանկացած անձ կեղծ էջերի միջոցով կարող է վիրավորել ում ցանկանում է: Կամ էլ ինչ-որ մեկը արտասահմանում կայք է բացում և սկսում ադրբեջանական բանակի մասին գրել, իսկ որոշներն էլ արտատպում են այդ նյութերը: Այդ ամենը շատ վատ է անդրադառնում հասարակության վրա»,- կարծիք է հայտնել իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG