Մատչելիության հղումներ

ՔԿ վարույթում 2016-ին քննվել է ընտանեկան բռնության 359 քրեական գործ. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի վարույթում 2016 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ, որոնցից 18-ը՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

«Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված ընտանեկան բռնության 359 գործերից 222-ը վերաբերել է ծեծին (Քրեական օրենսգրքի 118-րդ հոդված), 45-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին (Քրեական օրենսգրքի 137-րդ հոդված), 23-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն, 19-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն (Քրեական օրենսգրքի 117-րդ հոդված), 10-ը՝ սպանությանը (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդված), 7-ը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն և այլն: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 3-ը եղել են մոր , 14-ը՝ հոր, 3-ը՝ խորթ հոր, 9-ը՝ եղբոր/քրոջ, 15-ը՝ զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 2-ը՝ կնոջ, 136-ը՝ ամուսնու, 3-ը՝ թոռան, 6-ը՝ ամուսնու ծնողների, 15-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նաև նշում է, որ նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 204 անձ, որոնցից 122-ը՝ 18-35 տարեկան, 82-ը՝ 35 տարեկանից բարձր:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 237 անձ, որոնցից 20-ը՝ մինչև 12 տարեկան, 2-ը՝ 12-14 տարեկան, 25-ը՝ 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 108-ը՝ 18-35 տարեկան, 80-ը՝ 35 տարեկանից բարձր:

Հաշվետու ժամանակահատվածում 206 քրեական գործի վարույթ կարճվել է՝ մեծամասամբ բողոքի բացակայության կամ տուժողի՝ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով։

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 89 անձի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG