Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Մեր կառավարման մշակույթը միանշանակ լինելու է արդարությունը»


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր քարոզարշավով Կոտայքի մարզում է։

Հրազդան քաղաքում իր ելույթում դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենց կառավարման մշակույթը լինելու է արդարությունը։

«Մեր ղեկավարման սկզբունքը միանշանակ լինելու է արդարությունը, որովհետև Հայաստանի նման երկրում, որը չունի մեծ հնարավորություններ, արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություններ, ելք դեպի ծով, ենթակառույցներ, բնական լուրջ ռեսուրսներ, այդպիսի երկրները նման իրավիճակից դուրս են գալիս միայն ու միայն արդարության շնորհիվ, և դա էլ լինելու է մեր կառավարման մշակույթը», - հայտարարեց Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ իր ողջ կյանքում ղեկավարվել է «կյանքս՝ հայրենիքիս» սկզբունքով։ «Ես իմ ամբողջ կյանքում ղեկավարվել եմ մեկ սկզբունքով՝ «կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկի»։ Մենք համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկելու՝ վերադարձնելու մեր ժողովրդին նրա ամենակարևոր սեփականությունը։ Ցավոք սրտի, ժամանակակից տնտեսական հարաբերությունների մեջ, ժամանակակից աշխարհում շատ մարդիկ գերադասում են ավելի բարձր մակարդակի վրա դնել ֆինանսական, տնտեսական և այլ սեփականության ձևեր, բայց ամենակարևոր սեփականությունը՝ դա մարդու արժանապատվությունն է։ Մենք մեր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվություն իրեն, իր վերապահված մասով, իր բարձրության մակարդակով, վերադարձնելու ենք մեր ժողովրդին։ Այդ դեպքում մենք միասնական ձևով կհասնենք հաջողությունների», - ասաց Օհանյանը։

Նշենք, որ Հրազդանում հանրահավաքից հետ Օհանյանն այցելեց «Ելք» դաշինքի թեկնածու, իր մարտական ընկեր Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ։ Այցի պահին Միքայելյանը շենքում չէր։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG