Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը կոչ է արել առավել սերտ համագործակցության Արևմտյան Բալկանների երկրների հետ՝ հակազդելու Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը։
Մեյը օրինակ է բերել Չեռնոգորիայում հեղաշրջում անցկացնելու փորձերը։
Ռուսաստանը, սակայն, հերքել է իր հասցեին հնչած այս մեղադրանքը։