Մատչելիության հղումներ

Ուկրաինացիների համար ԵՄ վիզաների չեղարկման հարցը քվեարկության կդրվի ապրիլի 5-ին


Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինայի քաղաքացիներ համար վիզաների պահանջը չեղարկելու որոշմանը:

Ապրիլի 5-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում քվեարկության կդնի վիզաների չեղարկման օրինագիծը, որը հետագայում պետք է վավերացնեն Եվրամիության բոլոր 28 երկրները:

Ենթադրվում է, որ արդեն այս տարվա հունիսի կեսին ուկրաինացիները կստանան Եվրամիության տարածք առանց վիզաների մեկնելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG