Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտգործնախարար․ «Մեզ մտահոգում է սպառազինությունների նոր մրցավազքի վտանգը»


Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն այսօր Մոսկվայում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ռուսաստանին նախազգուշացրել է, որ Արևելյան Ուկրաինայի կոնֆլիկտը նպաստում է սպառազինությունների մրցավազքին:

Գաբրիելի փոխանցմամբ, ինքը և Լավրովը համաձայն են, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար բանակցային գործընթացն անհրաժեշտ է շարունակել Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը ենթադրող «նորմանդական ձևաչափով»:

Ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների, Գերմանիան մոտ 4 հազար զինծառայող է տրամադրել ՆԱՏՕ-ին՝ Բալթյան երկրներում տեղակայելու համար: Մինչդեռ, Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինծառայողներ է տեղակայել արևմտյան շրջաններում:

«Մեզ մտահոգում է սպառազինությունների նոր մրցավազքի վտանգը», - ասել է Գաբրիելը:

Լավրովը հերքել է արևմտյան շրջաններում անհամաչափ զինուժ տեղակայելու՝ Արևմուտքի մեղադրանքը: Օրերս տեղի է ունեցել անցած երեք տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականների առաջին հանդիպումը, որին մասնակցել են Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի պետ Պետր Պավելը: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ կապերը սառեցրել է 2014 թվականի ապրիլին՝ ռուսների կողմից Ղրիմը բռնակցելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG