Մատչելիության հղումներ

Բելառուսը ժամանակավորապես կասեցնում է «պորտաբուծության հարկի» գանձումը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ վիճահարույց «պորտաբուծության հարկի» գործադրումը մեկ տարով կսառեցվի:

Նա նշել է, որ նոր հարկատեսակը չի չեղարկվի, պարզապես պատկան ծառայությունները մեկ տարվա ընթացքում գումարը չեն գանձի:

Ըստ օրենքի, որն ընդունվել է 2015 թվականին, տարվա ընթացում 6 ամիս չաշխատող, աշխատանքի գրասենյակներում չգրանցված քաղաքացին պարտավոր է վճարել հատուկ հարկ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG