Եվրամիության ղեկավարները այսօր Բրյուսելում գումարած հատուկ ժողովում պետք է որոշեն Եվրոպական խորհրդի ղեկավարի հարցը:
Ենթադրվում է, որ Եվրամիությունն այդ պաշտոնը ևս 30 ամսով կվստահի Դոնալդ Տուսկին, չնայած այն հանգամանքին, որ նրա հայրենիքում՝ Լեհաստանում, մեծ աջակցություն չունի:
«Տուսկի վերընտրությունը կլինի դաշինքի համար կայունության նշան», - ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ենթադրվում է, որ Եվրամիության ղեկավարներն այսօր կքննարկեն նաև արևմտյան Բալկաններում ստեղծված իրավիճակը: