Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալան կոչով դիմել է պակիստանցի կանանց ու աղջիկներին


Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսաֆզայ, արխիվ
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսաֆզայ, արխիվ

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսաֆզայը հորդորում է պակիստանցի կանանց ու աղջիկներին՝ կրթություն ստանալու միջոցով պայքարել հավասար իրավունքների համար։

«Մշակութային տարիները դաժան հետևանք են թողնում աղջիկների վրա», - «Ազատության» հետ զրույցում ասել է Մալալան՝ ընդգծելով, որ իգական սեռի ներկայացուցիչները դառնում են պատերազմների, աղքատության, սեռական բռնության և վաղաժամ ամուսնությունների զոհ:

Հիշեցնենք, 2012 թվականին դեռ 14 տարեկան հասակում Մալալան Պակիստանի Թալիբանների կողմից հարձակման էր ենթարկվել և ծանր վիրավորվել արձակված կրակոցից։ Նա հրաշքով փրկվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG