Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը Յուտայի նահանգապետին առաջարկել է դառնալ ԱՄՆ հաջորդ դեսպանը ՌԴ-ում


Յուտայի նահանգապետ Ջոն Հանթսման
Յուտայի նահանգապետ Ջոն Հանթսման

Սպիտակ տունը Յուտայի նահանգապետ Ջոն Հանթսմանին առաջարկել է դառնալ Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանը Ռուսաստանում:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, առաջարկն ընդունվել է: Հանթսմանը նախագահ Ջորջ Բուշի կառավարման օրոք եղել է Սինգապուրում ԱՄՆ դեսպանը, իսկ Բարաք Օբամայի կառավարման ժամանակ՝ Չինաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:

Նկատենք, որ անցյալ տարի նախագահական քարոզարշավի ընթացքում նա Դոնալդ Թրամփի սուր քննդատաներից էր:

Կրեմլը հայտարարել է, որ «կողջունի ԱՄՆ-ի ցանկացած դեսպանի, ով նվիրված կլինի Վաշինգտոնի և Մոսկվայի երկխոսությունը կայացնելու գաղափարին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG