Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է մարտի 23-ին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան։
Հիշեցնենք՝ բանակցությունների առաջին փուլը հունվարի 23-24-ին էր, որի ընթացքում ևս առաջընթաց չգրանցվեց:
Նշենք, որ բանակցություններն ընթանում են Սիրիայի կառավարական և ապստամբ խմբավորումները ներկայացնող պատվիրակությունների միջև՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի միջնորդությամբ: