Մատչելիության հղումներ

Կոսովոյում ցանկանում են կանոնավոր բանակ ստեղծել, տեղի սերբերը դեմ են


Հաշիմ Թաչի, արխիվ

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին խորհրդարանին առաջարկել է թեթև զինատեսակներով զինված անվտանգության ուժերը վերափոխել կանոնավոր և մշտական հիմունքներով գործող բանակի: Այս առաջարկն անմիջապես հարուցել է Կոսովոյի անկախությունը չճանաչող Սերբիայի ղեկավարների բացասական արձագանքը:

Հաշիմ Թաչին համապատասխան օրինագիծը խորհրդարանին է ներկայացրել մարտի 7-ին, նշելով՝ «Կոսովոյի անվտանգության ուժերը բանակի վերածելը շատ նորմալ քայլ է՝ ուղղված երկրի անկախության և ինքնավարության ամրապնդմանը: Այն նպատակ ունի պաշտպանել Կոսովոն, ապահովել երկրի տարածային ամբողջականությունը»:

Այս նախաձեռնության իրագործման համար կպահանջվի խորհրդարանի անդամների առնվազն երկու երրորդի, այդ թվում սերբ պատգամավորների հավանությունը: Փոխվարչապետ, ազգությամբ սերբ Բրանիմիր Ստոյանովիչը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այդ նախաձեռնությունը հակասահմանադրական է, հավելելով՝ Հաշիմ Թաչին այդ հարցով չի խորհրդակցել տեղի սերբ առաջնորդների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG