Մատչելիության հղումներ

Հարձակում Քաբուլի հոսպիտալներից մեկի վրա, կան զոհեր


Քաբուլ, հարձակման ենթարկված հոսպիտալի մերձակայքում, 8-ը հուլիսի, 2017 թ․

4 մարդ սպանվել է, առնվազն 10-ը վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինվորական հոսպիտալներից մեկի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով: Հարձակման թիրախ դարձած հոսպիտալն, ի դեպ, գտնվում է ԱՄՆ դեսպանության անմիջական հարևանությամբ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Ականատեսների վկայությամբ, հարձակումն իրականացրած գրոհայինների մի մասը կրել են բժիշկների հագուստներ: Աֆղանական զինուժի ներկայացուցիչները ստիպված են եղել գրոհայիններին դուրս մղել հոսպիտալի շենքի մի քանի հարկերում մղված թեժ պայքարից հետո: Աֆղան զինվորականներից մեկը գործողության ընթացքում զոհվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG