Եվրոպական միության խորհուրդը որոշել է խստացնել ստուգումները շենգենյան գոտու արտաքին սահմաններին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Խորհրդի կայքում:
Որոշումը ԵՄ անդամ-պետություններին պարտավորեցնում է ստուգել ժամանողներին ու մեկնողներին, այդ թվում և առանց վիզայի ճամփորդելու իրավունք ունեցողներին, ինչպես նաև Եվրամիության քաղաքացիներին:
Վերահսկողությունը խստացվելու է ցամաքային սահմանային անցակետերում, տերմինալներում, կայարաններում և օդանավակայաններում:
Այդ որոշումը կարևոր գործիք է Եվրոպայում ահաբեկչական վտանգի դեմ պայքարելու և քաղաքացիների անվտանգությունն ամրապնդելու համար:
Որոշումը ուժի մեջ է մտնում դրա ստորագրումից քսան օր անց: