Մատչելիության հղումներ

Ալ-Ջաֆարի․ Իրաքում ԻՊ-ի վերջը օրերի հարց է


Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարի, արխիվ
Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարի, արխիվ

Մոսուլի արևմտյան հատվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար մարտերը կավարտվեն մոտ օրերս, հայտարարել է Իրաքի արտգործնախարարը:

«Մոտ օրերս դուք կլսեք Իրաքում «Դաեշ»-ի («Իսլամական պետության») վերջի մասին նորությունը», - DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իբրահիմ ալ-Ջաֆարին:

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի արևմտյան մասը իսլամիստ զինյալների վերջին խոշոր հենակետն է երկրի տարածքում:

Մոսուլն ազատագրելու գործողություն սկսելու մասին Իրաքի իշխանությունները հայտարարել են անցյալ տարվա հոկտեմբերին, նրանք նախ վերականգնել են լիակատար վերահսկողությունը քաղաքի արևելյան հատվածի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG