Մատչելիության հղումներ

ԱՄՆ, Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպում Անթալիայում


Աջից՝ ձախ․ Ջոզեֆ Դանֆորդ, Հուլուսի Աքար, Վալերի Գերասիմով, Անթալիա, 7-ը մարտի, 2017թ․
Աջից՝ ձախ․ Ջոզեֆ Դանֆորդ, Հուլուսի Աքար, Վալերի Գերասիմով, Անթալիա, 7-ը մարտի, 2017թ․

Երեքշաբթի օրը թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորդի, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հարցեր՝ կապված Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգության հետ, փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը: Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում:

Հանդիպման նախաշեմին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ հանդիպման օրակարգում «Սիրիայում և Իրաքում անվտանգության հարցերն են»:

Փետրվարի կեսերին Բաքվում տեղի էր ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերի առաջին հանդիպումը Ղրիմի բռնակցումից հետո: Ամերիկյան կողմը այն ժամանակ նշել էր, որ այդ հանդիպումը չպետք է ընկալվի որպես «հարաբերությունը նախաղրիմյան մակարդակին վերադարձնելու» փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG