Իրաքի բանակը Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից կառավարական շենքեր է ազատագրել:
Իրաքի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զինուժին հաջողվել է գրավել Նինվեի նահանգապետարանի շենքը, Ալ-Խուրիյա կամուրջը, ինչպես նաև շենքը, որտեղ գործում էին Իրաքի կենտրոնական բանկը և մի շարք կառույցներ և որտեղ «Իսլամական պետություն»-ը անցկացնում էր «դատական նիստերը»:
Հաղորդվում է, որ այդ շենքերի մեծ մասը խիստ վնասված են:
Մոսուլը գրոհելու հերթական փուլը սկսվել էր փետրվարի 19-ին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գործողությունները դադարեցվել էին, հետագայում՝ վերսկսվել: