Մոսկվայում այսօր կայացել է Ռուսաստանի փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջպետական հանձնաժողովի համանախագահ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Մամեդյարովը Մոսկվայում է գտնվում պաշտոնական այցով։
Հիշեցնենք՝ Ռոգոզինը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի պատասխանատուն է: