Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 6-ին կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` պաշտպանության նախարարի տեղակալ - ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը:
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ: