Մատչելիության հղումներ

Ալեն Ժյուպեն չի մասնակցի Ֆրանսիայի նախագահի ընտրություններին


Ալեն Ժյուպե (ձախից) և Ֆրանսուա Ֆիյոն, արխիվ
Ալեն Ժյուպե (ձախից) և Ֆրանսուա Ֆիյոն, արխիվ

Ֆրանսիայի աջ-պահպանողական Հանրապետական կուսակցության առաջատար անդամներից մեկը`նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է այսօր Բորդոյում ասուլիսի ժամանակ:

Ժյուպեն այսպիսով բացառել է իր մասնակցությունը ապրիլին անցկացվելիք նախագահական ընտրություններին, եթե կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված աջ թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը որոշի ինքնաբացարկ հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG