Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) պաշտոնապես դիմել է արդարադատության նախարարությանը՝ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների առթիվ պաշտոնական քննություն սկսելու հայցով:
Հիշեցնենք, շաբաթ օրը Թրամփը Twitter-ի իր էջում գրել էր, թե տեղեկությունների է տիրապետում, որոնց համաձայն՝ նախընտրական շրջանում Բարաք Օբամայի հրամանով գաղտնալսվել են իր հեռախոսազրույցները: