Մատչելիության հղումներ

4-5 բալլանոց երկրաշարժ Լեռնային Ղարաբաղում


Այսօր տեղական ժամանակով ժամը 10:24 (Գրինվիչի ժամանակով` 06:24) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18 աստիճան և արևելյան երկայնության 46.36 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Լեռնային Ղարաբաղ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Լեռնային Ղարաբաղի հյուսիային բնակավայրերում՝ Դադիվանք գյուղում՝ 3-4 բալլ և Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Տեղական ժամանակով ժամը 10:29 երկրաշարժին հաջորդել է 2.0 մագնիտուդով հետցնցում:

Զոհեր և տուժածներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG