Մատչելիության հղումներ

Պուտին-Նաթանյահու հանդիպումը նախատեսված է մարտի 9-ին՝ Մոսկվայում. Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, արխիվ

Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, հինգշաբթի օրը՝ մարտի 9-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ։

«Ինտերֆաքս»-ի հարցին, թե արդյո՞ք նախատեսված է նաև Ռուսաստանի, Իսրայելի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում, Պեսկովը բացասական պատասխան է տվել։ «Եռակողմ հանդիպում նախատեսված չէ», - ասել է Կրեմլի խոսնակը։

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ այդ օրը սպասվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ռուսաստան։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, Մոսկվայում Էրդողանը Պուտինի հետ պատրաստվում է քննարկել Սիրիայի հարցը։ Իսրայելական լրատվամիջոցները ևս գրում են, որ Նաթանյահուն այլ հարցերի թվում Մոսկվայում կքննարկի նաև Սիրիայում տիրող իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG