Մատչելիության հղումներ

Ակցիաներ ԱՄՆ 28 նահանգներում` ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի


Ամերիկյան 28 նահանգներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն, ի պաշտպանություն Թրամփի, հավաքներ և երթեր են անցկացրել։

«Երթ Թրամփի համար» անունը կրող ակցիաները պատասխան էին Թրամփի դեմ երկրի տարբեր նահանգներում պարբերաբար տեղի ունեցող երթերին։

Վաշինգտոնում 150 ցուցարարներ երթով գնացել են Սպիտակ տան մոտ։ Իսկ Նյու-Յորքում 200 ակտիվիստներ հավաքվել են Trump Tower-ի առջև։ Երթեր են տեղի ունեցել նաև Կոլորադոյում, Օհայոյում, Մինեսոթայում։

Կալիֆորնիայի Բերկլի քաղաքում տասը մարդ է ձերբակալվել, յոթը՝ վիրավորվել Թրամփին դեմ արտահայտվող ակտիվիստների հետ բախումների ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG